ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 3

Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 3
22.10.2025 | 10:19

Սկիզբը՝ այստեղ

Թե Եվրոպան իրենից ինչ է ներկայացնում, հասկացել են նույնիսկ Եվրոպայում և, ընդհանրապես, Արևմուտքում, սակայն Նիկոլ հայադավն, իր ոհմակի (չարախմբի) հետ միասին, կարողացել է այդ «Եվրոպա» կոչված չարիքը փաթեթավորել կոնֆետի գունզգույն ու գեղեցիկ թղթի նմանվող արտաքին շղարշով ու հրամցնել հայաստանյան հասարակության փոքրամասնությունը կազմող իր զոմբիներին: Ու նրանք հրապուրվելով ու խաբվելով, ընդունել են քաղցրի հետ խառնված այդ թույնը, որի ճակատագրական դառնությունը հետո, անշուշտ, զգալու են, եթե Հայաստանը, ի վերջո, դառնա Եվրամիության անդամ:

Եվրոպան այսօր ճգնաժամի հոմանիշն է

Դեռ այս տարվա ապրիլին Սերբիայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը ՏԱՍՍ- ի հետ զրույցում Եվրոպայի վիճակի վերաբերյալ հանդես է եկել կտրուկ գնահատականով: Նա հայտարարել է, որ Եվրոպան այսօր ճգնաժամի հոմանիշն է, և որ եվրոպական առաջնորդները բախվել են բնակչության վստահության զգալի կորստի հետ ու կորցրել են վերահսկողությունը կառավարման առանցքային ոլորտների նկատմամբ, որոնք նախկինում իրենց տնօրինման ներքո էին գտնվում:

Եվրոպան, որը վերջին տասնամյակներում անչափ հեռացել է քրիստոնեական արժեհամակարգից ու քրիստոնեությունից, գնում է դեպի սոդոմգոմորյան աղետ

Եվրոպան, որը վերջին տասնամյակներում անչափ հեռացել է քրիստոնեական արժեհամակարգից ու քրիստոնեությունից, գնում է դեպի սոդոմգոմորյան աղետ: Այս ամենը բացահայտվել է ոչ թե սովորական, այլ նույնիսկ կաթոլիկ դպրոցում, որտեղ տնօրենը և դասավանդողները հոգևորականներ են, իրականում պիղծ այլասերվածներ, միգուցե ծպտյալ սատանայապաշտներ…

Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, «Սեքսուալ մոլագարների սուպերմարկետ» անվանումը ստացած էլիտար կաթոլիկ գիշերօթիկ հաստատությունում այս տարվա հունիսի վերջին պայթել է մի սկանդալ, որը ցնցել է նույնիսկ ֆրանսիական հասարակությանը, և միաժամանակ փաստել, թե հիմնականում ձախերի, ծայրահեղ ձախերի, ուլտրալիբերալների, գլոբալիստների իշխանության ներքո գտնվող Եվրոպան վերջին տասնամյակների ընթացքում որքան է հեռացել քրիստոնեական արժեհամակարգից ու քրիստոնեությունից:

Վերոնշյալ հաստատության նախկին աշակերտները բազմաթիվ դատական հայցեր են ներկայացրել, որոնցում դպրոցի հոգևորականներին և անձնակազմին մեղադրում են իրենց նկատմամբ 1957-2004 թվականներին ոչ միայն ֆիզիկական, այլև սեռական բռնությունների մեջ:

Այժմ Բորդոյում 51-ամյա գրասենյակային աշխատող Պասկալ ժելին, որը կիսվել է իր հիշողություններով, մեկն է Պիրենեյների նախալեռներում, շուրջ 800 բնակչություն ունեցող Լեստել-Բետարամ կոմունայում (այն ուխտագնացության Լուրդ քաղաքի մոտակայքում է) գտնվող Նոտր Դամ դե Բետարամ մասնավոր կաթոլիկ դպրոցի նախկին աշակերտներից, որոնց ֆիզիկական բռնության, բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների մասին պատմությունները բացահայտել են այն, ինչը համարվում է Ֆրանսիայի պատմության մեջ երեխաների չարաշահման ամենամեծ սկանդալը: Թեև այս սկանդալով վերջերս սկսել է զբաղվել Ֆրանսիայի խորհրդարանական հետաքննությունը, սակայն օդում կախված է մնում հռետորական հարցը՝ ֆրանսիական երեխաներին պաշտպանելու հարցում անկարո՞ղ է եղել, թե չի ցանկացել պաշտպանել…

Ինչպես գրել է «The Guardian»- ը, Բետարամի սկանդալը քաղաքական մարտահրավեր էր նաև 2024թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2025թ. սեպտեմբերի 9- ը Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի համար (տարբեր առումներով խայտառակվելուց հետո ստիպված է եղել վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնել), ով իր երեխաներից մի քանիսին ուղարկել է հիշյալ դպրոց, որտեղ իր կինը կատեխիզմ է դասավանդել:

Բայրուի դուստրը, որն այժմ 53 տարեկան է, վերջերս բացահայտել է, որ դաժան ծեծի է ենթարկվել դպրոցի հետ կապված ամառային ճամբարում, բայց այդ մասին չի հայտնել իր հորը: Բայրուին, որը հիշյալ բռնություններին համընկնող ժամանակաշրջանում, 1993-1997 թթ. եղել է Ֆրանսիայի կրթության նախարար, տեղական մակարդակում տարբեր քաղաքական պաշտոններ զբաղեցրել, քննիչները հարցաքննել են, թե նա արդյոք տեղյա՞կ է եղել Բետարամում բռնության մասին, բայց թաքցրել դա: Բայրուն ասել է, որ ոչինչ չի թաքցրել, և որ իր թշնամիները ոչնչացման քաղաքական արշավ են վարում իր դեմ:

Ընդհանուր առմամբ, 1957- 2004 թթ. ժամանակաշրջանի համար ներկայացվել է իրավական բնույթի 200 բողոք, որոնք մեղադրում են Բետարամի քահանաներին և անձնակազմին ֆիզիկական և սեռական բռնության մեջ: Դրանցից 90 բողոքում պնդվում է սեռական բռնության կամ բռնաբարության մասին: Երկու բողոքներով նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 2004 թվականին անչափահասի նկատմամբ սեռական բռնության և 1991-1994 թթ. անչափահասի նկատմամբ բռնաբարության համար: Նա ձերբակալվել է հետաքննության ընթացքում։ Մի շարք այլ մեղադրանքներով լրացել է քրեական հետապնդման ժամկետը։

«Մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել օրենքում՝ երեխաների չարաշահման մասին դիմումներ ներկայացնելու ժամանակային սահմանափակումները վերացնելու համար»,- հայտնել է Պասկալ Ժելին:

Կաթոլիկ գիշերօթիկ դպրոցի մեկ այլ նախկին ուսանող՝ 51-ամյա Բորիսը, ասել է. «Բետարամը նման էր սեռական մոլագարների համար սուպերմարկետի, և մեզանից նրանք, ովքեր սեռական բռնության են ենթարկվել, հաճախ ունեցել են նույն պրոֆիլը. խոցելի երեխաներ՝ բաժանված կամ մահացած ծնողներով»: Բորդոյի բնակիչ Բորիսը մոր կողմից հիշյալ դպրոց է ուղարկվել 13 տարեկանում: Մայրը ցանկացել է նրան պաշտպանել, քնի որ Բորիսը 12 տարեկանում թիրախավորվել է Բորդոյի աբյուզեր հրոսակախմբի կողմից, որը նրան ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել:

Բորիսը, որը չի ցանկացել, որ իր ազգանունը հրապարակվի, ասել է. «Մայրս ուզում էր ինձ Բորդոյից տանել, ուստի մենք Բետարամի դպրոցի տնօրենին խնդրեցինք մեզ տեղ տալ դպրոցում։ Համոզելու համար ես նրան պատմեցի այն վատ վերաբերմունքի մասին, որին ենթարկվել եմ, ներառյալ՝ սարսափելի մանրամասների և այն մասին, որ բռնացողը միշտ ինձ ծրար էր փոխանցում 50 ֆրանսիական ֆրանկով (7 եվրոյին համարժեք)»:

Բորիսի խոսքով՝ Բետարամ ընդունվելուց 6 ամիս անց, նույն դպրոցի տնօրենը՝ քահանա Պիեռ Սիլվիետ-Կառիկարը, նրան իր 14-ամյակի օրը կանչել է իր գրասենյակ և սեռական բռնության ենթարկել:

«Հետո նա ինձ հանձնեց 50 ֆրանկով ծրարը,- ասել է Բորիսը։- Այդպիսի ցինիզմ և դաժանություն…»:

Քահանա Կարիկարը մեղադրվում է նաև մեկ այլ՝ 11-ամյա աշակերտի նկատմամբ բռնության մեջ, որի հայրը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: Տղայի մայրը՝ Մարտինան, պայմանավորվել է, որ հոր հուղարկավորության օրը առավոտյան ժամը 6- ին նրա համար դպրոց կգա, որ տանի հոր հուղարկավորությանը մասնակցելու: Մարտինան, որն այժմ 71 տարեկան է, պատմել է.

«Իմ գալուց առաջ հայր Կառիկարը արթնացրել է որդուս ու նրան տարել քահանաների ցնցուղ, որտեղ նա ասել, որ լողանա, որպեսզի լավ տեսք ունենա հուղարկավորության ժամանակ: Հետո այդ լոգարանում նա սարսափելի սեռական բռնության է ենթարկել որդուս»։

Մարտինայի որդին նրան չի պատմել բռնության մասին, բայց մայրը նկատել է, թե որքան է նա տառապում:

«Նա պառկած էր հոր դագաղի վրա և փորձում էր բացել այն՝ ասելով. «Ես ուզում եմ գնալ հայրիկի հետ»»,- իր հիշողություններով կիսվել է Մարտինան:

Տասը տարի անց՝ 1997 թվականին, Մարտինայի արդեն 21- ամյա որդին ձերբակալվել է իրեն մերկացնելու համար։ Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա չի դիմացել և առաջին անգամ խոսել է Բետարամում սեռական բռնության կրկնվող դեպքերի մասին: Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի բռնաբարության դեպքի առթիվ: Կառիկարը, որը հերքել է մեղադրանքները, մեղադրվել և կալանավորվել է մինչև դատավարությունը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ